ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արտաշա՜տ` ոտքի´ հանուն Արցախի». Արտաշատի կենտրոնում ակցիայի մասնակիցները տեղադրել են Արցախի դրոշը
«Արտաշա՜տ` ոտքի´ հանուն Արցախի»: Ընդդիմության ներկայացուցիչներն Արտաշատի կենտրոնում տեղադրել են Արցախի դրոշը` ի աջակցություն երեկ «Ազատության» հրապարակում կայացած ընդդիմության հանրահավաքին։ Հավելենք, որ երեկ ևս ակցիայի մասնակիցները Երևանում կանգնեցրեցին Արցախի դրոշը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած «Հանուն Արցախի ու Հայաստանի» խորագրով հանրահավաքին ներկա էին ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդներն ու ներկայացուցիչները, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և այլ հանրային և մշակութային գործիչներ: