«Ոչ ոք, առաջին հերթին Փաշինյանը, մանդատ չունի Արցախի անունից թուղթ ստորագրել». «5165 շարժումն» ակցիա է իրականացնում
«5165 շարժում» կուսակցություն այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության շենքի մոտ ակցիա է կազմակերպել: Ներկաների ձեռքին կային Հայաստանի եւ Արցախի դրոշներ եւ պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Ճանաչենք Արցախը», Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը», «Արցախի փրկություն, Հայաստանի անվտանգություն, ազգային արժանապատվություն», «Այսօր՝ Արցախը, վաղը՝ Զանգեզուրը, մյուսը՝ Երեւանը»:
Շարժման համահիմնադիրներից Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Արցախի միջազգային ճանաչման և ի ցույց բողոքի ՀՀ գործող իշխանությունների կողմից Արցախի հարցում իրականացվող ադրբեջանանպաստ քաղաքականության եւ դրա համատեքստում ընդդեմ այն հանդիպման, որն այսօր տեղի է ունենում Բրյուսելում:
«Մենք ուզում ենք ուղերձ դեպի Բրյուսել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավատերը Արցախի ժողովուրդն է եւ ոչ ոք, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից՝ ստորագրելու որեւէ փաստաթուղթ կամ անելու որեւէ հայտարարությունը, որը այս կամ այն կերպ կկանխորոշիԱրցախի՝ Ադրբեջանի մաս լինելը: Մենք ուզում ենք այս կարեւոր հարցի շուրջ ժողովրդի արթնացում ապահովել, արթնացնել, ոտքի հանել ժողովրդին, համախմբել այս օրակարգի շուրջ»,-ասաց Սողոմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան
2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյուն...
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...