ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հետախուզական և գրոհային ուղղաթիռներ էին պտտվում Երևանի երկնքում

Լրատվականներում և թելեգրամյան ալիքներում «Երևանի երկնքում նկատվել է Կա-52 «Ալիգատոր» հետախուզական և գրոհային ուղղաթիռ» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:

 

Аuroranews.am-ը` հղում անելով Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությանը, հայտնում է, որ անհանգստանալու կարիք չկա:

 

Ըստ ՌԴ ՊՆ-ի ժամեր առաջ տարածած հաղորդագրության` Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիայի անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձրլեռնային տեղանքներում։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մի-8ՄՏՎ և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային և գիշերային ժամերին առաջադրանքներ են մշակել՝ որոնողա-փրկարարական աշխատանքներ սավառնող ռեժիմով և պայմանականորեն վիրավորված զինծառայողների տարհանում։ Ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 130 զինծառայող, ներգրավվել է մոտ 50 միավոր զինտեխնիկա։

Քաղաքականություն