ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ապագա իշխանությունից մաս ունենալու համար չեմ էստեղ, էստեղ եմ, որովհետև չեմ ուզում կորցնել Արցախը». Նաիրա Զոհրաբյան
«Համառությամբ իշխանությունը պահելը և անընդհատ երկիրն ու Արցախը տանել պարտության՝ ազգադավություն և դավաճանություն է»,- ասում է այս պահին Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքին մասնակցող ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես Ազատության հրապարակում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով հասկանում է, որ Արցախը կորցնելու հետհաշվարկն այլևս սկսված է։ Ես Խրամորթի առաջնագծում էի, գյուղերը դատարկվում են։ Գյուղերում մնում են միայն տղամարդիկ, որպեսզի պաշտպանեն Արցախը։ Ինձ համար ամենասարսափելին և ցավալին այն էր, որ արցախցին իր հույսն, այլևս Հայաստանի իշխանության հետ չի կապում։ Այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետև այս իշխանությունը ծնկի է իջել թշնամու առջև։ Այս իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի Արցախն ապրի, որպեսզի մենք կարողանանք փրկել Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը։
Վերջինս հավելում է՝ այս իշխանությունը եկել է փողոցով, ժողովրդի ցանկությամբ, ժողովրդի մանդատի վրա և ժողովրդի մանդատով էլ պետք է հեռանա և հենց այս հրապարակում էլ ձևավորվելու է ժողովրդի այն իշխանությունը, որը թուրքի առաջ ծնկի չի գալու։
Մանրամասները՝ տեսանյութում