ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. ովքեր են մասնակցում

 «Ազատության» հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ «Հայաստան» և  «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած «Հանուն Արցախի ու Հայաստանի» խորագրով հանրահավաքին ներկա են ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և այլ հանրային և մշակութային գործիչներ: 

 

Գորիսի համայնքապետի պաշտոնում ընտրված, օրեր առաջ կալանավորումից ազատված Առուշ Առուշանյանը ևս ներկա է:

 


Քաղաքականություն