Կարևոր հայտարարություն է սպասվում. Լեհաստանի դեսպանը Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին
«Կարևոր հայտարարություն է սպասվում»։ Այս մասին խոսել է Լեհաստանի դեսպանը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը ընդառաջ։
Պավել Չեպլակը կարծում է, որ դա կբարձրաձայնի ԵԱՀԿ մամուլի քարտուղարը՝ Վիեննայից ։
«Հուսով եմ՝ դրական կլինի, այս փուլում ինչ-որ բան խոստանալն անիրատեսական կլինի, սպասենք մամուլի քարտուղարի հայտարարությանը»։
Լեհաստանի դեսպանը լրագրողներին հայտնել է նաեւ, որ անձամբ է ներկա գտնվել վերջերս Երեւանում կայացած Հայաստանի վարչապետի եւ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հանդիպմանը։
Դիվանագետի խոսքով՝ Փաշինյանը ցանկացել է առաջարկներ լսել լեհական կողմից և ստացել է հստակ պատասխան։
Դեսպանը չի հստակեցրել, թե ինչ առաջարկներ են քննարկվել՝ միայն հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման հարցը։
Հիշեցնենք, որ վաղը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։ Նախատեսվում է, որ կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպում։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերի...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...