«Հայկական դիվանագիտությունը հիմնարար ձեռքբերումներ ունի». Դավիթ Բաբայան
Հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, իսկապես հիմնարար ձեռքբերումներ ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու առանցքային բաղադրիչները, իհարկե, արհեստավարժությունն ու հայրենասիրությունն են։ Արհեստավարժությունն ու հայրենասիրությունը կերտվում են համապատասխան դաստիարակությամբ եւ կրթությամբ։ Դա շարունակական, անվերջանալի գործընթաց է:
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի դիվանագիտության պատմության ուսումնասիրությունը՝ ներառյալ հայրենական, առանցքային իրադարձությունների եւ դերակատարների իմացությունը, նրանցով ու նրանց ձեռքբերումներով հպարտանալն է։ Այստեղ հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, իսկապես հիմնարար ձեռքբերումներ ունի։
Ձեռքբերումների համար հատկապես կարեւոր էր 13-րդ դարը, որն, իսկապես, ճակատագրական ժամանակաշրջան էր։ Սկսվեցին մոնղոլական նվաճումները՝ արմատապես փոխելով աշխարհի աշխարհաքաղաքական լանդշաֆտը եւ մարդկության պատմությունը։
Մոնղոլական նվաճումները ավերեցին բազմաթիվ երկրներ, սպանեցին միլիոնավոր մարդիկ։ Նրանց արշավանքներից եւ այստեղ տեղի ունեցող ռազմաքաղաքական մարտերից առավել տուժած շրջաններից էին Կովկասը, Միջին եւ Մերձավոր Արեւելքը։
Այս դժվարին պայմաններում արցախյան դիվանագիտությունը, առանց չափազանցության, կարողացավ հայ ժողովրդին փրկել սարսափելի ու, գուցե, անդառնալի կորուստներից։ Դա հնարավոր եղավ իրականացնել է հայ ժողովրդի, պետականության եւ դիվանագիտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Խաչենի եւ Առանի իշխան Արցախի թագավոր Հասան-Ջալալի գլխավորությամբ։
Նրա բազմաշերտ քաղաքականության, Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում այցելությունների, մոնղոլական մեծ խանի հետ հանդիպումների ու բանակցությունների շնորհիվ մոնղոլական արշավանքներից փրկվեց ոչ միայն Արցախը, այլեւ ողջ Արեւելյան Հայաստանը եւ Արեւմտյան Հայաստան/ի մի մասը։ Ավելին, մոնղոլները սկսեցին օգնել հայերին այլ թշնամիների դեմ պայքարում»։
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ...
«Պաշտպանողական պատասխան են». Էրդողանը` Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում՝ Ասկերանի շրջանի Փառո...
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի...
Որքա՞ն զոհ ունեն ռուսները․ ԱՄՆ Պետդեպն իր հաշվարկներն է հրապարակել
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են տասը...