ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. վարչապետը նրան արձակուրդ է ուղարկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, որը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մամուլում մարտի 28-ին տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԻՆ-ում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` խուզարկությունը կատարվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում, ընդ որում` թիրախում եղել է նախարարի խորհրդականի աշխատասենյակը: Մեզ հաջողվեց պարզել, որ քրեական գործում շոշափվում է հենց նախարարի անունը: Պարզվում է, որ նա առանց մրցույթի սուրճի ապարատները տարել նախարարություն, շինանյութ ձեռք բերել, բայց դրանով իր անձնական կարիքները հոգացել: Բացի այդ` որոշակի խնդիրներ կան նաեւ պարգեւավճարների հետ կապված: Պարզվում է` ոչ բոլոր պարգեւատրվածներն են կարողացել ամբողջությամբ տնօրինել իրենց գումարները, թե ում ինչքան է բաժին հասել` պարզում է հակակոռուպցիոն կոմիտեն:
Լրատվամիջոցի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն սկանդալում հայտնված նախարարին որոշել է արձակուրդ ուղարկել մարտի 28-ից մինչեւ ապրիլի 14-ը ներառյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքն ու տարիներ առաջ հրապարակված ձայնագրությունը
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին...