Սա ընդհանրապես մեր ողբերգությունն է․ Զելենսկին՝ Կրեմլի քաղաքականության մասին
BBC-ն առանձնացրել է հիմնական մեջբերումները Վլադիմիր Զելենսկիի՝ ռուս լրագրողներին տված հարցազրույցից
Զելենսկին խոսել է Կրեմլի քաղաքականության մասին․ «Ցավոք, մենք չենք տեսնում Ուկրաինայի անկախությունը։ Սա ընդհանրապես մեր ողբերգությունն է։ Մեզ պետք է ընդունեն որպես անկախ պետություն, ոչ թե որպես ինչ-որ ապրանք, ինչ-որ խոշոր օրգանի մի մաս, որի գլխին իրեն տեսնում է Ռուսաստանի ներկայիս նախագահը։
Մենք մեզ համարում ենք անկախ պետություն՝ մեծ, խորը պատմությամբ և բարոյականությամբ»։
Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Մարիուպոլի մասին․ «Քաղաքը արգելափակված է ռուս զինվորականների կողմից։ Մարիուպոլ քաղաքից բոլոր մուտքերն ու ելքերը արգելափակված են։ Նավահանգիստը ականապատված է։ Քաղաքի ներսում հումանիտար աղետը միանշանակ է, քանի որ սննդով, դեղորայքով ու ջրով այնտեղ գնալն անհնար է։ Ռուսական զինուժը կրակ է բացել մարդասիրական շարասյուների վրա: Վարորդներ են զոհվել։
Ռուսների նկատմամբ վերաբերմունքի մասին․
Չնայած այն հանգամանքին, որ ես նախագահ եմ և պետք է լինեմ բավականին պրագմատիկ մարդ, 24-ից հետո վերաբերմունքը վատացել է։ Ռուսաստանի Դաշնության, ժողովրդի հանդեպ հուզական բաղադրիչը կորել է»։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...