Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները կհանդիպեն Ստամբուլում
Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջոդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում՝ Ստամբուլ քաղաքում. լուրը հաստատել են երկու երկրի պաշտոնական աղբյուրները: Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին սոցցանցում կատարած գրառման մեջ նշել է, որ հերթական վիրտուալ բանակցություններից հետո կողմերը պայմանավորվել են դեմ առ դեմ հանդիպել:
Ըստ նրա՝ հանդիպումը կկայանա մարտի 28-30-ը:
Մարտի 28-ին Թուրքիայում բանակցությունների անցկացումը հաստատել է նաև Ուկրաինայի իշխող կուսակցության՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար և ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան՝ նշելով, որ առաջիկայում նոր մանրամասներ կհայտնի։
Թուրքիայիում հանդիպելու գաղափարին դրական է արձագանքել Ուկրաինայի նախագահը: Կիևը կշարունակի պահանջել հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում: Ուկրաինայի նախագահն իր ելույթում նշել է, որ պարտադիր են նաև անվտանգության արդյունավետ երաշխիքները. «Ակնհայտ է, որ մեր նպատակը մեր երկրում խաղաղությունն ու նորմալ կյանքին շուտափույթ վերադարձն է»՝ շեշտել է Վոլոդիմիր Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...