Ռուս-ուկրաինական բանակցողների մոտ թունավորման ախտանիշներ են եղել
Աբրամովիչի և ուկրաինացի բանակցողների մոտ թունավորման ախտանիշներ են եղել: Այս մասին գրում է BBC-ն` հղում անելով WSJ-ին և Bellingcat-ին:
Ռոման Աբրամովիչի, ով ռուսական կողմից մասնակցում է հրադադարի բանակցություններին, և ուկրաինական կողմի բանակցողների մոտ թունավորման ախտանիշներ են առաջացել այս ամսվա սկզբին` Կիևում հանդիպումից հետո։ Կարճ ժամանակ անց Bellingcat-ը (Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել) Wall Street Journal-ին հաստատել է տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում։
Wall Street Journal-ի թղթակիցները գրում են, որ Աբրամովիչի և ուկրաինական պատվիրակության երկու անդամների մոտ աչքի կարմրություն, արցունքահոսություն, դեմքի և ձեռքերի մաշկի կլեպ է նկատվել։ Նրանց վիճակն ավելի ուշ լավացել է, կյանքին վտանգ չկա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսնակն ասել է, որ տեղյակ չէ նման միջադեպի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Հայաստանում
Ապրիլի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարա...
Կրկին երկրաշարժ` Շիրակի մարզում
Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարած...
Մոտ 1000 մարդ է տարհանվել «Ռոսիա մոլի» տարածքից
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու: Այս մասին հայտնում է Արտակարգ...
Մոտ 500 քաղաքացի տարհանվել է «Մետրոնոմ» առևտրի կենտրոնից. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարույթունը քիչ առաջ հայտնել էր, որ այսօր` ժամը 14։13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իս...