Մոտ 500 քաղաքացի տարհանվել է «Մետրոնոմ» առևտրի կենտրոնից. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարույթունը քիչ առաջ հայտնել էր, որ այսօր` ժամը 14։13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։
ԱԻՆ-ը տեղեկության մեջ թարմացում է կատարել և նշել, որ փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 500 քաղաքացու: Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:
Դեպքի վայրում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Նմանատիպ հոդվածներ
Մոտ 1000 մարդ է տարհանվել «Ռոսիա մոլի» տարածքից
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավի...
«Մետրոնոմում» պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Հիշեցն...
Երկրաշարժ` Հայաստանում
Ապրիլի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Ընդդիմադիրները Լաչինի անցակետում են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ. «Հրապարակ»
Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորները արդեն մի քանի ժամ է կանգնած են Լաչինի անցակետի մոտ, նրանց թույլ չեն տալիս հատել ա...