Պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր. Սանոսյան
Երեկվա դրությամբ ադրբեջանական կողմը չէր ազատել Քարագլխում զբաղեցրած դիրքերը, այսօր դեռ չեմ խոսել մեր արցախցի գործընկերների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 28 –ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանը զիջումներ է պահանջում գազի դիմաց, նախարարը սկզբում ասաց, որ իր կարծքով դրանք իրար հետ կապ չունեն, ապա հավելեց, որ չի կարող մեկնաբանել. քննարկումներին չի մասնակցում:
«Մի բան հստակ է՝ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որտեղ կանգնել էին, այդ դիրքեր խախտվել են թե գյուղի, թե բարձունքի ուղղությամբ: Կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր», - հայտարարեց Գնել Սանոսյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քարտեզներ էր հրապարակել՝ ընդգծելով, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։
«2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում գազամատակարարումը վերականգնվել է. «Արցախգազ»
Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, սակայն դեռ կան թաղամասեր, որտեղ ստուգումներ են իրականացվում` անվտանգության նկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խրամորթցի դեդոն իր տան դիմաց, և թե ում վերահսկողության տակ է գյուղը
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախի Խրամորթ գյուղից, որտեղ Խրամորթցի դեդոն...
Դիլիջանի ոլորաններում խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. քաղաքացիները փորձում են ճանապարհը փակած բեռնատարն ուղղել
Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Դիլիջանի ոլորանն...
Զորավարժություններ են. կրակոցների ձայներ լսելու դեպքում` չանհանգստանաք
Ներկա պահին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ: Զորավարժությունները կշար...