Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ
Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վարդան Գրիգորյանի վարած Opel Zafira մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Տոնոյանի վարած ՎԱԶ 2112 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ. Տոնոյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Էլեն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայտանաբերվել է ևս 1 զինծառայողի դի
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտն...
Ձնահյուսք՝ Ստեփանավանի թունելի գլխավոր ճանապարհին․ փրկարարները պարզում են՝ արդյո՞ք դրա տակ քաղաքացիներ կան
Արդեն 30 րոպեից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում։...
Լուսանկարներ․ Արտակարգ դեպք՝ Երևանում. երիտասարդ աղջիկը «Ռոսիա մոլ»-ի մոտ բարձրացել էր վերամբարձ կռունկը
Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության...
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ
Մարտի 25-ին, Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել է...