Լուսանկարներ․ Արտակարգ դեպք՝ Երևանում. երիտասարդ աղջիկը «Ռոսիա մոլ»-ի մոտ բարձրացել էր վերամբարձ կռունկը
Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության թրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, պարեկները փորձում են այդ աղջկան համոզել, որպեսզի նա իջնի։ Սակայն նա չի պատասխանում պարեկների հարցերին։ Դեպքի վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանում ն նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Պարեկները, բարձրանալով վերամբարձ կռունկի վրա, մեծ դժվարությամբ կարողանում են կռունկի վրայից այդ աղջկան իջեցնել և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։ Շտապօգնության թիվ 12 բրիգադի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում, ապա նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
[f8b76adc9ccb5fc12b46a8a7162af4dd.jpg]
[147bd8dc84eaac4be67902007f74da90.jpg]
[2088d3a9c9ece34073c5d2d06fc36f8e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայտանաբերվել է ևս 1 զինծառայողի դի
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտն...
Մի քանի մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար Երևանում․ կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փ...
Լոռու մարզում 9 տոննա կտորեղենով բարձված Scania-ն բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաք...
Նիժնի Նովգորոդում սպանվել է չորս հոգուց բաղկացած ընտանիք
Նիժնի Նովգորոդի երկրամասի դատախազությունից հայտնել են, որ Նիժնի Նովգորոդի կենտրոնում գտնվող տներից մեկում սպանված են գտե...