Գորիսը նոր քաղաքապե՞տ կունենա. Արամ Վարդևանյան. News. am
Եթե Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններին դիմելուց հետո, այնումենայնիվ, Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել Գորիս համայնքը, ապա արդեն իսկ ընտրված ավագանին իր կազմից կընտրի նոր համայնքապետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այստեղ նոր ընտրությունների կամ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին խոսք լինել չի կարող, քանի որ կա ընտրված ավագանի։ Այլ հարց, եթե ենթադրենք ավագանին չկարողանա ընտրել նոր համայնքապետ։ Բայց Առուշ Առուշանյանի խոսքով՝ համայնքը չղեկավարելու սցենարը վատագույնն է, որովհետեւ դեռ պետք է սպառվեն Վերաքննիչ եւ Վճռաբեկ ատյանները»,- նշեց Վարդեւանյանը։
Ըստ Վարդևանյանի՝ բոլոր դեպքերում այս հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ մարտի 28-ին հրապարակեց Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանն արդարացվեց ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։
Նմանատիպ հոդվածներ
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է : Այս մասին գրել է ArmLur. am-ը, հղում տալով իր տեղեկություններին: Նշվում է,...
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
Փաշինյանն ու Պուտինը զրուցել են. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլ...