Արցախում ռազմական դրություն է հայտարարվել դեռ 1992 թ.-ից. պարզաբանում
«Արցախի Հանրապետությունում նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ռազմական դրություն չի հայտարարել. այն կա 1992 թվականից, ավտոմատ երկարաձգումներով գործել է մինչև 2005 թվականը։ Իսկ 2005 թվականից ռազմական դրությունն անժամկետ է գործում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Ռազմական դրության մասին օրենքը նախագահին թույլ է տալիս երկրում ստեղծված իրավիճակից ելնելով` սահմանափակումներ մտցնել։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում:
Համաձայն հրամանագրի՝ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝ 1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը. 2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները. 3.կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը: Սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառման ապահովման պատասխանատվությունը դրվում է ԱՀ ներքին գործերի նախարարության և ԱՀ ազգային անվտանգության ծառայության վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...