Բաքուն թիկունքից հարվածում է ՌԴ-ին. Կոտենոկ
Ադրբեջանի զինված ներխուժումը Լեռնային Ղարաբաղ ՌԴ-ի փորձագիտական շրջանակների կողմից գնահատվում է որպես թիկունքից հարված։
«Հաշվի առնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Ուկրաինայում մարտական գործողություններից առաջ՝ Բաքվի ներկայիս գործողությունները կարելի է համարել որպես կրակոց՝ թիկունքինղ»,- տելեգրամյան իր ալիքում նման գնահատականով է հանդես եկել ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը։
Վերջինս մեջբերել է Արցախի ՊԲ հաղորդագրությունը, համաձայն որի՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակոցներ են արձակում հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառում «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության պահանջները, մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, գրավել գյուղն ու առաջացել Քարագլուխ ռազմավարական բարձունքի ուղղությամբ։ Նրանց առաջխաղացումը կասեցրել են ռուս խաղաղապահները, ու բանակցություններ են ընթանում նրանց ելման կետ վերադառնալու ուղղությամբ։
Այդուհանդերձ, արդեն երկրորդ օրն է, ինչ արհեստածին Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Փառուխ գյուղն ու հարակից տարածքը, ինչպես նաեւ զինված գործողությունների են ձեռնարկել։ Ընդ որում, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, կիրառել են ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլ նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով մարտի 26-ի դրությամբ՝ հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, եւս 15 զինծառայող վիրավորվել է, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերի...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանությ...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...