ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ «Բայրաքթարների» մասին է խոսքը․ Աղաջանյան
Արցախում տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու ու Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորումն է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է գտնվում ու այստեղ հիմնական հարցը ռուս գործընկերների հետ է։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում ու, կրկնում եմ, սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել», - հայտարարեց Աղաջանյանը։
Նա ասաց, թե ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր։
«Ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը», - ասաց Աղաջանյանը։
Նա նշեց նաև, որ թե գիշերը, թե այսօր տեղի են ունեցել տեղային ռազմական գործողություններ, կան վիրավորներ։
«Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ «Բայրաքթարների» մասին է խոսքը, նաև խոցել են ՊԲ որոշ դիրքեր, խոսքը գնում է էսկալացիոն գործընթացի մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ տեղի են ունենում գործընթացները, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր», - շեշտեց ՔՊ-ական պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի»․ Սերժ Սարգսյանը՝ Արցախում կատարվողի մասին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին խնդրում է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ռուսական կողմը «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ արձակում․ կադրեր են հրապարակվել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների բազայի վրա «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիուպոլի մոտ վնասազերծվել է ուկրաինական դիվերսիոն խումբ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժայինները Մարիուպոլի արվարձանում ձերբակալել են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքի վրա ծուխ է, բայց հրդեհներ չկան․ ինչ տեսք ունի Մարիուպոլը
Մարիուպոլի նոր տեսագրությունը՝ RIA Novosti անօդաչու թռչող սարքից։ Քաղաքի վրա ծուխ է, բայց հրդեհներ չկան, մարդիկ եր...