Երևանում թալանել են «Հ1»-ի հեռուստածրագրի վերլուծության և վերահսկողության ծառայության ղեկավարի տունը. Shamshyan. com

Հայաստանի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով: 

Այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Մարգարյանը և հայտնել, որի  նույն օրը՝  ժամը 13:10-ից մինչև 18:50 -ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկանան միջոցների գործադրմամբ բացել են Բակունցի փողոցի վրա գնտվող իր բնակարանի դռան փականը և  մտնելով ներս, այնտեղից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական  համատեղ գործողություններ՝  հանցագործությունը բացահայտելու,  գողի կամ գողերի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու  ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Մարգարյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է  «Հանրային հեռուստաընկերությունում» հեռուստածրագրի վերլուծության և վերահսկողության ծառայության ղեկավար,  իսկ բնակարանից էլ հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար:

 

Մանրամասները՝ կայքում: