Երևանում հրազենով սպանել են 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի ընտանիքին պատկանող շանը. Shamshyan. com

Երեկ՝ մարտի 24-ին, հայի տականքի ձեռքով Երևանում հրազենով սպանվել է «բոքսյոր»  ցեղատեսակի շունը: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանության  Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչ Կոստանդյանի կողմից  նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած  դեպքի փաստով: 

 

Նոր Նորքի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Շահեն Զ.-ն  և հայտնել, որ  նույն օրը՝ ժամը 13:40-ից մինչև 19:50-ն ընկած ժամանակահատվածում  Մոլդովական  փողոցի՝ իրեն պատկանող տան տարածքում պահվող անձնական «բոքսյոր»  ցեղատեսակի շանը սատկացրել են՝ ըստ նախնական տեղեկությունների՝  հրազենով մի քանի անգամ կրակելով: 

 

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  շունը պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված  Տիգրան  Զաքարյանի եղբորը՝ Դավիթին:

 

Մանրամասները՝ կայքում: