Խրամորթում գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել. ՍիվիլՆեթ
Խրամորթում Պաշտպանության բանակի զինծառայողները պատրաստ են դիմակայել Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, տեղի բնակիչները ևս ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել․ այս մասին հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Հայկ Ղազարյանը Խրամորթից։
Ըստ Ղազարյանի՝ ադրբեջանցիները Փառուխ գյուղի ուղղությամբ առաջ են շարժվել։ «Եթե բարձունքները վերցնեն, դրանք գերակա դիրք ունեն հարակից գյուղերի՝ Նորագյուղի, Խնաբադի նկատմամբ»։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ խաղաղապահները իրենց հենակետերում են, բանակցությունները շարունակվում են։
«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում»,- հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը,- «Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»:
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից:
Նմանատիպ հոդվածներ
Լոռու մարզում ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել են. Shamshyan. com
Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստի...
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր. Shamshyan. com
Մարտի 23-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիած...
Պարզվել է երեկ Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարից մահացած պարուհու, վարորդների և վիրավորի ինքնությունը. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավա...