Պարզվել է երեկ Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարից մահացած պարուհու, վարորդների և վիրավորի ինքնությունը. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մաթևոս Մանասյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ մարտի 23-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, պարզվել է՝ Mitsubishi-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 52-ամյա Ռազմիկ Սարգսյանը, իսկ Opel-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 64-ամյա Գալուստ Գալստյանը:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 39-ամյա Արմինե Ավետիսյանը, ով Երևանում հայտնի ակումբներից մեկում պարուհի էր, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Opel-ի մյուս ուղևոր, Երևանի բնակիչ, 51-ամյա Ռուզաննա Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Լուսագյուղի վարչական տարածքում՝ Սև ջուր կոչվող կամրջի վրա, բախվել էին Mitsubishi Pajero io և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի, ով Opel-ի ուղևորներից է եղել, տեղում մահացել էր:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Լոռու մարզում ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել են. Shamshyan. com
Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստի...
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
Խրամորթում գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել. ՍիվիլՆեթ
Խրամորթում Պաշտպանության բանակի զինծառայողները պատրաստ են դիմակայել Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, տեղի բնակիչները ևս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր. Shamshyan. com
Մարտի 23-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիած...