ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր. Shamshyan. com
Մարտի 23-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Լուսագյուղի վարչական տարածքում՝ Սև ջուր կոչվող կամրջի վրա, բախվել են Mitsubishi Pajero io և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով Opel-ի ուղևորներից է եղել, տեղում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi-ն դեպի Էջմիածին ընթանալիս բախվել է Opel-ին, ինչի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ Mitsubishi-ն էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել կամրջի բետոնե պաշտպանիչ հատվածին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր:
Մանրամասները՝ կայքում:
[191441a5e53926e3c4b152fc5fd86546.jpg]
[10f0bfb3871b9b9c831721dce8c7557c.jpg]
[fd84d02b8186dbe643118b2c45d95ff4.jpg]
[0ad77e13470f18a6ced9a465417e81e4.jpg]
[8dc1b02ac793ed5275e4aa686e189b8a.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Լոռու մարզում ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել են. Shamshyan. com
Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստի...
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
Խրամորթում գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել. ՍիվիլՆեթ
Խրամորթում Պաշտպանության բանակի զինծառայողները պատրաստ են դիմակայել Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, տեղի բնակիչները ևս...
Պարզվել է երեկ Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարից մահացած պարուհու, վարորդների և վիրավորի ինքնությունը. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավա...