Գերմանական Deutsche Telekom-ը հեռանում է Ռուսաստանից
Հեռահաղորդակցության գերմանական Deutsche Telekom ընկերությունը հայտարարել է, որ կսահմանափակի Ռուսաստանի Դաշնությունում ծրագրային ապահովման մշակման իր բիզնեսը և արդյունքում կդադարեցնի աշխատանքը երկրում, գրում է УНИАН-ը:
Ռուսաստանի Դաշնությունում այն ունի Deutsche Telekom IT Solutions-ի ստորաբաժանումը՝ ավելի քան 2000 հոգանոց անձնակազմով:
Ստորաբաժանումը զբաղվում է հեռահաղորդակցության, ավտոմոբիլային և արդյունաբերության ոլորտներում արևմտյան խոշոր հաճախորդների համար ծրագրային ապահովման մշակմամբ, ինչպես նաև հանդիսանում է փորձագիտական կենտրոն Java ծրագրային ապահովման մշակման և փորձարկման ոլորտում: Զարգացման ռուսական կենտրոնի աշխատակիցներն աշխատել են Սանկտ Պետերբուրգի, Վորոնեժի և Մոսկվայի գրասենյակներում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ-ն հայտնել է ադրբեջանական սադրանքի հետևանքով այսօր զոհված հայ զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների,...
Ադրբեջանցիների շարժը կասեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայ...
Կեսգիշերին սկսվել է Ռադիո Jazz FM-ի հեռարձակումը
Այսօր՝ 00:00-ին, Երևանում 106.9 հաճախականությամբ սկսել է հեռարձակվել Ռադիո Jazz FM-ը:
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտությամբ Արցախում կրկին գազամատակարարումը դադարեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի հանրապետությունում կրկին գազամատակարարումը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբ-ը: «Հ...