«Կիևյան կողմն անընդհատ փոխում է իր տեսակետը». Լավրովը` բանակցությունների մասին
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի բանակցությունները, որոնք միտված են դադարեցնելու ռազմական գործողությունները, շատ ծանր են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Կիևյան կողմն անընդհատ փոխում է իր տեսակետը։ Այս ամենը, բնականաբար, պայմանավորված է Արևմուտքի և, ի մասնավորի, ԱՄՆ-ի ազդեցությամբ։ Վաշինգտոնը խնդիր ունի Ռուսաստանին հնարավորինս երկար պահել ռազմական գործողությունների մեջ և Ուկրաինային զենք մատակարարել», - ասել է նա։
Լավրովը նաև հավելել է, որ Մոսկվան դեմ չէ, եթե արևմտյան այլ երկրներ մասնակցեն Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը միտված բանակցություններին։
«Մենք, սակայն, հստակ ամրագրված կարմիր գծեր ունենք», -հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնու...
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
«Սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Փոխանցու...
«Հաղթանակը հաստատ լինելու է». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ-ի հետ բանակցային գործընթացը՝ այն բնութագրելով բարդ, երբեմն սկանդալ...