«Գերմանիան դեմ է Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանմանը». Շոլց
ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ, Գերմանիան դեմ է երկրի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանմանը: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Բունդեսթագում։
«Իհարկե, ես լսում եմ նրանց ձայնը, ովքեր պահանջում են ոչ թռիչքային գոտի կամ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, որքան էլ դժվար լինի, մենք դրան չենք տրվի»,-ասել է սոցիալ-դեմոկրատը։
«ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չի դառնա, այս հարցում մենք համակարծիք ենք եվրոպացի դաշնակիցների և ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա։
Շոլցը հավելել է, որ մինչ այժմ հնարավոր է եղել կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունը։
«Այսպես էլ պետք է մնա»,- հավելել է կանցլերը։ Միաժամանակ նա ասել է, որ Ուկրաինան կարող է ապավինել Գերմանիայի օգնությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնու...
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
«Հաղթանակը հաստատ լինելու է». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ-ի հետ բանակցային գործընթացը՝ այն բնութագրելով բարդ, երբեմն սկանդալ...
«Դա եղել և մնում է միջուկային զենքի կիրառման միակ դեպքը». Զախարովա
Միացյալ Նահանգները ձեռնակել է բոլոր միջոցները 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային ռմբակոծությունների թեման Ճապոնիայի բ...