«Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերում մոտենում են իրար». Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերում, այդ թվում ճգնաժամային, որոշակիորեն մոտենում են իրար, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կա երկու կողմերի դիրքորոշումների մերձեցում կարևոր հարցերի շուրջ, այդ թվում ՝ կրիտիկական։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ դրանք գրեթե համընկնում են առաջին չորս կետերով։ Որոշ հարցեր պետք է լուծել ղեկավարների մակարդակով»,–Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Hurriyet թերթը։
Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Անկարան ցանկություն ունի անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով:
«Մենք եռակողմ հանդիպում անցկացնելու ցանկություն ունենք։ Դա կախված է երկու առաջնորդների դիրքորոշումից։ Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումն անցել է եռակողմ ձևաչափով ՝ երկու կողմերի խնդրանքով»,–ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Նրանք դեռ պետք է ավելի քիչ շնչեն». Զախարովան պատասխանել է Գերմանիայի նախարարին
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի պարենի եւ գյուղատնտեսության նախարար Ջե...
«Առաջնագիծը լցված է ռուս զինվորների դիակներով». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «Ուկրաինայի պաշտպանության առաջնագիծը լցված է ռուս զինվորների դիակներով»...
Թրամփը մեղադրել է Բայդենին Ուկրաինայում արյունահեղությունը չդադարեցնելու մեջ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է իր իրավահաջորդ Ջո Բայդենին Ուկրաինայում արյունահեղությունը չդադարեցնելու մեջ...
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայում գերձայնային զենքի կիրառման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է գերձայնային զենքերի՝ «Կինժալ» համալիրների, ինչպես նաև Սև և Կասպից...