«ԱՄՆ-ը ռուսների մասին «գործ տալը» պարգևատրում է». Զախարովա
Վաշինգտոնն իր քաղաքացիներին կոչ է արել ուր հարկն է հայտնել «Ռուսաստանի Դաշնության կառավարության մասնակցությամբ կոռուպցիոն գործողությունների արդյունքում ձեռք բերված բոլոր միջոցների մասին», և այդ քաղաքացիներին ֆինանսական պարգևներ են խոստացել։
Այս մասին Telegram—ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշելով, որ ԱՄՆ–ն խրախուսում է «գործ տալը»՝ իր տնտեսական վատ պայմանների ֆոնին։
«Ստեղծագործելու ինչպիսի ասպարեզ, այնպես չէ՞: Հատկապես հաշվի առնելով հանկարծ եկած միջսեզոնային արձակուրդի շրջանը: Ամերիկյան իշխանությունները պետք է շտապեն, այլապես նման հանգամանքներում հանգստացողները հանկարծ նոստալգիա կունենան։ Համաձայնեք, սա տագնապալի նորություն է նրանց համար, ովքեր այժմ փորձում են շտապ ոսկեզօծ ձվեր դնել եվրոատլանտյան զամբյուղների մեջ»,–գրել է Զախարովան, միաժամանակ հիշեցնելով ԱՄՆ–ին, որ անելու շատ գործ ունեն, օրինակ հաշվետվույթւոն ներկայացնեն, թե ինչի՞ հիման վրա է օտարերկրյա ակտիվների ապօրինի սառեցում կատարվում կամ ո՞ւր են «աֆղանական միլիարդները»՝ հատկացված երկրի վերականգնմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը
«Բայց քանի որ ԱՄՆ–ն որոշել է կենտրոնանալ մեր երկրի և նրա կառավարության անդամների վրա, ես հուշեմ։ Վերջին շրջանում Ռուսաստանի նախկին կառավարության օրեցօր ակտիվացող անդամ Անդրեյ Կոզիրևը բավական հաճախ է հայտնվում արևմտյան լրատվամիջոցներում։ Չե՞ն ուզում արդյոք կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարող ԱՄՆ պաշտոնյաները հետաքրքրվել ԱՄՆ-ում ապրող այս քաղաքացու եկամուտների աղբյուրի, ինչպես նաև նրա բոլոր շփումներով և գործարար կապերով, թե՞ օգնենք։ Ինձ հասանելիք նյութական պարգևը ամերիկյան կառավարությունը կարող է Քլինթոնների հիմնադրամին փոխանցել, և միաժամանակ այն ևս ստուգել»,- գրել է Մարիա Զախարովան։