Սև ծովում Ուկրաինայի տեղադրած ականները կարող են հասնել Բոսֆոր ու Միջերկրական ծով
Սև ծովի ափամերձ տարածքներում ուկրաինական զինուժի տեղադրած ականները կարող են հասնել մինչև Բոսֆորի նեղուց ու Միջերկրական ծով։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Ռուսական կողմը չի բացառել, որ ծովի հատակից պոկված ականները ջրի հոսանքով կարող են հասնել մինչև Բոսֆոր, այնտեղից էլ` Միջերկրածովյան ավազանի այլ ծովեր:
Ռուսական կողմի տեղեկություններով` Ուկրաինայի ռազմածովային ուժերը ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր շուրջ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնի նավահանգիստների ծովային մատույցներում։
«Հաշվի առնելով, որ ուկրաինական թվարկված նավահանգիստների տարածքներում գերակշռում են հարավային մակերևութային հոսանքները, չի բացառվում ականների հոսքը դեպի Բոսֆոր և հետագայում Միջերկրական ծովի ավազանի ծովեր»,- ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...