ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլուզվել է Սյունիքի այլընտրանքային ճանապարհը. Որոտանի համայնքապետ. Հրապարակ

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը, որն ըստ գործող իշխանությունների, «մեծ փրկություն» է՝ Սյունիք գնալու համար, այսօր փլուզվել է, գրում է  «Հրապարակ օրաթերթ»-ը։

Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը լրատվականի հետ զրույցում լուրը հաստատել է, ապա նշել, որ ճանապարհը քանդվել է սողանքի հետևանքով:

 

Այն հարցին, թե այլընտրանքային ճանապարհի «այլընտրանքը» ո՞րն է, և վերջապես ե՞րբ ճանապարհը բաց կլինի, վերջինս նշել է, որ այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում, այսօր մինչև ժամը 19:00-ը ճանապարհը բաց կլինի: