Մինչև 1 միլիոն դրամի չափով անձնական փոխանցումները ենթակա չեն հայտարարագրման․ Հովհաննիսյան
Մինչև 1 միլիոն դրամի չափով անձնական փոխանցումները այլևս ենթակա չեն հայտարարագրման, Կառավարության նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարի հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։
Ներդրվել է նաև հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ։ Մասնավորապես, հարկային մարմինը իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա նախալրացնում է հայտարարագիրը, ֆիզիկական անձը կարող է փոփոխություններ կատարել նախալրացված տարբերակում, իսկ եթե փոփոխություններ չեն կատարվում, ապա ներկայացման վերջնաժամկետի օրը հայտարարագիրը համարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանվում են մոլորեցնող գովազդի չափանիշներ․ Պապոյան
Սահմանվում են մոլորեցնող գովազդի չափանիշները և այն դեպքերը, երբ համեմատական գովազդը թույլատրելի է։ Օրինակ՝ եթե գովազդվու...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...