Նոր աղմկահարույց հրաժարական Էփշտեյնի գործով
Համաշխարհային տնտեսական ֆորումի գլխավոր տնօրեն Բորգե Բրենդը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ֆորումը սկսել էր անկախ հետաքննություն նրա և գործարար Ջեֆրի Էփշտեյնի հարաբերությունների վերաբերյալ։Հիշեցնենք, որ Բրենդը ֆորումի նախագահ էր ընտրվել 2017 թվականին։ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության հրապարակած Էփշտեյնի գործի նյութերում նշվում է, որ նա երեք անգամ ընթրել է Էփշտեյնի հետ և էլեկտրոնային փոստով նամակագրություն է վարել։
Բրենդի և Էփշտեյնի միջև նամակագրություն է եղել 2018 և 2019 թվականներին, որի ընթացքում քննարկվել են ընթրիքներ, որոնք տեղի են ունեցել սեռական հանցագործությունների համար դատապարտված գործարարի տանը։ Նամակներից մեկում Էփշտեյնը ուղարկել է մի կնոջ լուսանկար, որի դեմքը փակված է եղել ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթում։ Բրենդը գրել է․ «Ես ճիշտ էի, չէ՞։ Զվարճալի է», ինչին Էփշտեյնը պատասխանել է․ «Այո։ Վատ լուրեր։ Ամեն անգամ, երբ տեսնեմ միսս Փիգգիին, կմտածեմ… քո մասին»։ Բրենդը արձագանքել է․ «Ես կհաշտվեմ դրա հետ։ Ավելի լավ է հիշողության մեջ լինել, քան մոռացված»։
2018 թվականի ապրիլին ուղարկված մեկ այլ հաղորդագրությունում Բրենդը նշել է․ «Կարոտում եմ ձեզ, սըր։ Բորգե»։
Նմանատիպ հոդվածներ
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...