ԱՄՆ-ում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդի դեմ հարձակումը․ The New York Times
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին հարված հասցնելու տարբերակը՝ Թեհրանին միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում զիջումների մղելու նպատակով։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում կասկածներ ունեն, թե Իրանը պատրաստ է համաձայնության գալ, սակայն քննարկվող «կետային հարվածների» ռազմավարությունը միտված է Իրանի ղեկավարությանը բանակցային գործընթացում ավելի ճկուն դիրքորոշման դրդելուն։ Նշվում է, որ հնարավոր գործողությունների հիմնական թիրախը կարող են լինել Իրանի միջուկային օբյեկտները։
Միաժամանակ, ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ նման քայլը կունենա նաև խորհրդանշական նշանակություն։ Ըստ աղբյուրների՝ դա կարող է հնարավորություն տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել արտաքին քաղաքական հաջողության մասին։ Սակայն գործող և նախկին որոշ պաշտոնյաներ կասկած են հայտնում, թե նման սցենարը կհանգեցնի Իրանի կողմից ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելուն։
ԱՄՆ-ում չեն բացառում նաև Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի դեմ հարվածի հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...