Էլեկտրոնային ծխախոտը՝ օրգանների անբավարարության պատճառ
Էլեկտրոնային ծխախոտի կանոնավոր օգտագործումը կարող է լուրջ առողջական հետևանքների հանգեցնել, ներառյալ՝ օրգանների անբավարարություն։ Այս մասին վկայում է նոր հետազոտությունը, որի արդյունքները ներկայացվել են գիտական շրջանակներում։
Հետազոտության համաձայն՝ վեյփ օգտագործողների մոտ 50 տոկոսով ավելի հաճախ են արձանագրվում ծանր վարակներ և քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն։ Վերջինս առաջադեմ հիվանդություն է, որը կարող է հանգեցնել շնչառական անբավարարության և այլ օրգանների աշխատանքի խանգարման։ Նշվում է, որ ախտորոշումից հետո հիվանդների կյանքի տևողությունը հաճախ չի գերազանցում 10 տարին։
Գիտնականները նաև արձանագրել են, որ էլեկտրոնային ծխախոտները թուլացնում են թոքերի իմունային պաշտպանությունը, բարձրացնում ծանր վարակների հավանականությունը և նպաստում շնչուղիների բորբոքմանը։ Բացի այդ, արձանագրվել է լնդերի և ատամների վիճակի վատթարացում։
Փորձագետները նշում են, որ ռիսկայնության մակարդակով վեյփերը համադրելի են ավանդական ծխախոտի հետ և խորհուրդ են տալիս ամբողջությամբ հրաժարվել ծխելուց՝ առողջական բարդություններից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է բուք, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի մարտի 2-ին սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտ...
Ոսկու գինը սահմանել է նոր ռեկորդ․ շարունակում է թանկանալ
Հումքային շուկաներում ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը բարձրացել է։ «APA -Economics»-ը, հղում ա...
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և...
«Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանր...