Թորոսյանը՝ կենսաթոշակ ստանալու համար, բանկային քարտ չունեցողների մասին
Ապրիլի 1-ից կենսաթոշակառուներն իրենց թոշակները կստանան անկանխիկ եղանակով: Կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը կազմակերպելու նպատակով ԱՍՀ նախարարությունը մշակել է նախագիծ, որը Կառավարության նիստին ներկայացրել է նախարար Արսեն Թորոսյանը:
«Փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն է: Նոր պրոցեսներ ենք ներդնում, որը թույլ է տալու քաղաքացիներին, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացն անելու, որևէ կերպ չզրկվեն կենսաթոշակը ստանալու իրավունքից:
Նախատեսում ենք սուրհանդակային առաքման եղանակը կա՛մ սուրհանդակային ծառայության, կա՛մ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև ՄՍԾ-ի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք այդ գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրավված լինել: Ամեն ինչը նկարագրված է: Կան որոշակի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքացիներին շարունակել կենսաթոշակ ստանալ, որպեսզի որևէ մեկը զրկված չլինի ապրիլի 1-ին իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...