Արտաքին գովազդի վահանակների ոչ պատշաճ վիճակը կհանգեցնի տուգանքների
Կառավարությունը փետրվարի 26-ի նիստում որոշում է ընդունել, որով Հայաստանում արտաքին գովազդի օպերատորների համար սահմանվում է պատասխանատվություն՝ գովազդային վահանակները ոչ պատշաճ վիճակում պահելու դեպքում։
Որոշման հիմնավորման համաձայն՝ երկրի ավտոճանապարհներին առկա են բազմաթիվ լքված և վնասված գովազդային վահանակներ։ Գործնականում չի իրականացվում դրանց արտաքին տեսքի և տեխնիկական անվտանգության պատշաճ վերահսկողություն, ինչը կարող է վտանգ ներկայացնել։
Նոր կարգավորմամբ արտաքին գովազդի օպերատորները պարտավոր են առնվազն վեց ամիսը մեկ անգամ ստուգել իրենց գովազդային վահանակների տեխնիկական վիճակը։ Անհրաժեշտության դեպքում նրանք պետք է իրականացնեն վերանորոգման և ամրացման աշխատանքներ՝ ապահովելով վահանակների անվտանգ շահագործումը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառ...
Երևանում և մարզերում կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ. «Վեոլիա Ջուր»
Երևանում և մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Ընկ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լարված գոտում գտնվող հայերի ճակատագրին ու տարհանման հարցին
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում գտնվող հայերին եւ նրանց տարհանելու անհրաժեշտության մասին հարցին։ «Մերձա...
ՔԿ-ից արձագանքել են զինծառայողի մահվան դեպքին
Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ...