ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էվակուացվող հղի կի՞ն, թե՞ բյութի բլոգեր. ռուս-ուկրաինական պատերազմի «ամենաաղմկոտ իրադարձությունը»
Ուկրաինական ԶԼՄ-ներում տարածվում են լուսանկարներ, որոնցում պատկերվում են «Մարիուպոլի մանկական հիվանդանոցից ռմբակոծությունից հետո տարհանվող կանայք»:
«Ամենաաղմկոտ իրադարձությունը, որը շտապեցին լուսաբանել արևմտյան լրատվամիջոցները, ռուսական հրթիռով Մարիուպոլի ծննդատան ենթադրյալ խոցումն էր: Հրթիռակոծված շենքից հղի կնոջ տարհանման կադրերը դժվար թե կարող են անտարբեր թողնել որևէ մեկին։ Բայց աղջիկը, պարզվեց, ուկրաինացի հայտնի բյութի բլոգեր է։ Իսկ լուսանկարներն արվել են ոչ թե արտակարգ դեպքի վայր ժամանած առաջին փրկարարների կամ զինվորականների, այլ ամերիկյան Associated Press լրատվական գործակալության համար աշխատող լուսանկարչի կողմից»,- գրել է Российская Газета-ն:
Ըստ կայքի՝ լուսանկարներում երևացող հղի կինն իրականում ուկրաինացի բյութի բլոգեր Մարիաննա Պոդգուրսկայան է:
«Ավելին, շատ հնարավոր է, որ հենց Մարիաննան է խաղացել մի քանի ծննդկանների դերեր։ Ուղղակի մի քանի անգամ փոխվել է: Մյուս հղիների դեմքերը լուսանկարներում տեսանելի չեն։ Մազերն ու այլ բնորոշ հատկանիշներն էլ շատ նման են բլոգեր Պոդգուրսկայայի ունեցածին»,- գրել է կայքը։
Ի դեպ, NEXTA Live թելեգրամյան ալիքը հայտնում է, որ Twitter-ը հեռացրել է Բրիտանիայում ՌԴ դեսպանատան այն գրառումները, թե Մարիուպոլի հրետակոծված ծննդատնից էվակուացվող հղի կնոջ լուսանկարը բեմականացված է: Ալիքը նաև հրապարակել է լուսապատճեն:
[761d01a39593d0b57a153e650fec8822.jpg]
[eed435264ed4a5b8cc3dcdd598e24256.jpg]
[625ec05f0fcc195832080498b5ce44e9.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
Արցախում մարտական տագնապ է հայտարարվել. Միկա Բադալյան
Ազատագրում շարժման առաջնորդ Միկա Բադալյանը տեղեկացնում է, որ Արցախում մարտական տագնապ է հայտարարվել: Նշենք, որ այս...
Նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին. Ադրբեջանի ՊՆ-ն՝ ՌԴ ՊՆ-ին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության...
Լոռու մարզում ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել են. Shamshyan. com
Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստի...