Նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին. Ադրբեջանի ՊՆ-ն՝ ՌԴ ՊՆ-ին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործումը Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում անթույլատրելի է։
Ռուսական ռազմական գերատեսչությունը երկուշաբթի տեղեկացրել էր, որ Սիրիան և Լեռնային Ղարաբաղը սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր են ուղարկել Ուկրաինայի Կիևի և Զապորոժյեի մարզեր։
Այդ կապակցությամբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե «Ադրբեջանի Հանրապետության տարածքում» Լեռնային Ղարաբաղ կոչվող վարչատարածքային միավոր չկա: Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև նշում է, որ ռուսական իշխանությունները բազմիցս հայտարարել են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը:
«Սակայն, ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման, ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններում և ավելի վաղ նշված անվան տակ նշվում էին Ադրբեջանի ինքնիշխան տարածքները։ Նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին և հանգեցնել լարվածության սրման ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները», — ասվում է ադրբեջանական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
Ավտովթար Սարալանջ-Սարի Թաղ ճանապարհին. երթևեկությունը մասամբ դադարեցվել է. Shamshyan. com
Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Սարալանջից դեպքի Սարի Թաղի ավտ...
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ. Shamshyan. com
Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճ...
ԱՄՆ-ն կարգելի՞ ռուսական նավթի և էներգառեսուրսների ներկրումը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ուսումնասիրում է Ռուսաստանից ԱՄՆ նավթի և էներգառեսուրսների ներկրումն արգելող օրինա...