Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին Mercedes C180 և Lexus RX300 մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց և հայտնվել ձորակում. shamshyan. com
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Արմեն Բալյանի վարած Mercedes C180 մակնիշի և 46-ամյա Լուսինե Խաչատրյանի վարած Lexus RX300 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում էShamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու որոշ ժամանակ անց հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակներին, քանի որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու հայտնվել ձորակում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էվակուացվող հղի կի՞ն, թե՞ բյութի բլոգեր. ռուս-ուկրաինական պատերազմի «ամենաաղմկոտ իրադարձությունը»
Ուկրաինական ԶԼՄ-ներում տարածվում են լուսանկարներ, որոնցում պատկերվում են «Մարիուպոլի մանկական հիվանդանոցից ռմբակոծությու...
Նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին. Ադրբեջանի ՊՆ-ն՝ ՌԴ ՊՆ-ին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության...
Արցախում մարտական տագնապ է հայտարարվել. Միկա Բադալյան
Ազատագրում շարժման առաջնորդ Միկա Բադալյանը տեղեկացնում է, որ Արցախում մարտական տագնապ է հայտարարվել: Նշենք, որ այս...