Դանակահարություն՝ «Փարվանա» ռեստորանային համալիրում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. Shamshyan. com
Այսօր՝ մարտի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում գործող ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, Գագիկ Շամշյանը, ժամը 00:50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորութամբ:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները Ր. Բագրատունյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Փարվանա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությունից հետո:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, պարզել են, որ դանակահարությունը կատարվել է Երևանի բնակիչ, 17-ամյա Վրեժ Դ.-ի կողմից, ով ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վրեժ Դ.-ն բաց է թողնվել, Կարեն Ս.-ին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
Նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին. Ադրբեջանի ՊՆ-ն՝ ՌԴ ՊՆ-ին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության...
Արցախում մարտական տագնապ է հայտարարվել. Միկա Բադալյան
Ազատագրում շարժման առաջնորդ Միկա Բադալյանը տեղեկացնում է, որ Արցախում մարտական տագնապ է հայտարարվել: Նշենք, որ այս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էվակուացվող հղի կի՞ն, թե՞ բյութի բլոգեր. ռուս-ուկրաինական պատերազմի «ամենաաղմկոտ իրադարձությունը»
Ուկրաինական ԶԼՄ-ներում տարածվում են լուսանկարներ, որոնցում պատկերվում են «Մարիուպոլի մանկական հիվանդանոցից ռմբակոծությու...