Պուտինն իր դիրքորոշումն է ներկայացրել Շառլ Միշելին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հանրապետությունների պաշտպանության հատուկ գործողության վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` Պուտինը Միշելի հետ զրույցում ընդգծել է, որ ռուս զինվորականները բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում են Ուկրաինայում խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու համար։
ՌԴ նախագահի խոսքով` Ուկրաինայում հիմնական սպառնալիքը բխում է ազգայնականներից, որոնք ահաբեկիչների մարտավարություն են կիրառում` թաքնվելով խաղաղ բնակիչների հետևում։ Նա ԵՄ-ին կոչ է արել իրական ներդրում ունենալ մարդկանց փրկության գործում, ճնշում գործադրել Կիևի վրա, ստիպել հարգել հումանիտար իրավունքը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Երրորդ փուլը նախատեսված է այսօր։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
«Ռուսաստանը սխալ է գործել». Զելենսկու գրասենյակի կտրուկ արձագանքը` ՌԴ-ին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանը սխալ է գործել Ուկրաինայ...
Մենք կարող ենք փոխզիջման տարբերակներ գտնել. Զելենսկին` բանակցությունների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցը քննարկելու և այդ տ...
Եվրամիությունը կքննարկի Ուկրաինայի` ԵՄ-ին միանալու հայտը. որ երկրները դեմ կքվեարկեն
Եվրամիության առաջնորդները առաջիկա օրերին կքննարկեն դաշինքին միանալու Ուկրաինայի հայտը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նա...