Հասարակություն
11-ամյա ուկրաինացին միայնակ հատել է Սլովակիայի հետ սահմանը
Զապորոժիեից դպրոցականը միայնակ հատել է ուկրաինա-սլովակյան սահմանը: Նրա ծնողները մնացել են Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է Սլովակիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է, 11-ամյա տղան ժամանել է մարտի 5-ի գիշերը՝ պոլիէթիլենային տոպրակով, անձնագրով և ձեռքին գրված հարազատների հեռախոսահամարը։ Նրա հայրն ու մայրը ստիպված են եղել մնալ իրենց երկրում։
Երեխային խնամել են կամավորները. նրանք նշված հեռախոսահամարով կապվել են դպրոցականի հարազատների հետ, որոնք շուտով նրան տարել են։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության պատճառով Ուկրաինայի տարածքը լքել է մոտ 1,5 մլն մարդ։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ինչ է կատարվում ձվի շուկայում
Դիլիջանի ոլորաններում խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. քաղաքացիները փորձում են ճանապարհը փակած բեռնատարն ուղղել
Արման Թաթոյանը` Երասխում հայ զինծառայողին սպանության մասին
ՀՀ ՄԻՊ-ը՝ Մանուել Մանուկյանին եւ Արտակ Ավետիսյանին բերման ենթարկելու դեպքի մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0