Կադիրովը Պուտինին խնդրել է հրամայել գրավել Խարկովը, Կիևն ու այլ քաղաքներ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը տելեգրամյան իր ալիքում խնդրել է Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինին հրամայել գրավել Կիևը, Խարկովն ու այլ քաղաքներ, քանի որ, ըստ նրա, գործողությունների դանդաղեցումը բերում է ավելորդ զոհերի։
«Ընկեր Գլխավոր գերագույն հրամանատար, խնդրում եմ հրաման տալ շատ արագ՝ մեկ-երկու օրվա ընթացքում, վերցնել Կիևը, Խարկովն ու այլ քաղաքներ։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ ես Ձեր շարքային զինվորն եմ ու պատրաստ եմ կյանքս տալ ձեր հրամանով։ Բայց ես չեմ կարողանում նայել, թե ինչպես են զոհվում մեր զինվորները։ Ուշադրությու՛ն մի դարձրեք Արևմուտքի խոսքերին, հրամայեք վերցնել քաղաքը նվազագույն զոհերով։ Միայն այսպես կարող է հարցը լուծել», - ասել է նա ու հավելել, որ «պետք է ոչնչացնել նացիստ շեյթաններին»։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, բանակցությունների 2-րդ փուլը նախատեսվում էր երեկ՝ մարտի 2-ին, սակայն ուկրաինական բանագնացները չեն կարողացել հանել բանակցության վայր ժամանակին, և բանակցությունները տեղափոխվել եմ այսօր։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...