Ինչ է կատարվել աշխարհում գիշերը
Գիշերը հայտնի է դարձել, որ
ԵՄ-ը միջոցներ կձեռնարկի պատժամիջոցների շրջանցումը կրիպտոարժույթների օգնությամբ կանխելու համար:
***
Brent տեսակի նավթը 2014 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ հասել է բարելի դիմաց 115 դոլարի:
***
Շվեդիայի զինված ուժերը պնդում են, որ ռուսական ինքնաթիռները խախտել են թագավորության օդային տարածքը:
****
Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու երկրորդ միջնորդությունը կներկայացվի երկրի խորհրդարան:
***
Լոնդոնում հայտնել են, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը հնարավորություն չի տալիս Ռուսաստանին դուրս թողնել Անվտանգության խորհրդից:
****
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին ԱՄՆ-ում բենզինի գներն աճել են գրեթե 10%-ով:
****
ԱՄՆ կոնգրեսականները բանաձեւ են ընդունել ի պաշտպանություն Ուկրաինայի: Խորհրդարանականները պահանջում են անհապաղ զինադադար և ռուսական բոլոր ուժերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից:
****
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Մոլդովային՝ Ուկրաինայից փախստականների խնդիրները լուծելու համար:
****
Ամերիկացի հանրապետական սենատորները ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ, որը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության բոլոր պետական ընկերությունների նկատմամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է սենատոր Մարկո Ռուբիոյի (Ֆլորիդայից) մամուլի ծառայությունը: Ռուբիոն նախաձեռնության հեղինակներից է։
***
Վենեսուելայի նախագահը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանցավոր է անվանել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Նորշենի բնակիչներին սպառնացել են՝ պահանջելով լքել գյուղը. Republic of Artsakh
Այսօր ադրբեջանցի զինծառայողները փորձել են վախեցնել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակ...
Թշնամին Խրամորթում բարձրախոսով բնակիչներին սպառնում է՝ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ուժ կկիրառեն. Ծովինար Բարխուդարյան
Արդեն երկրորդ օրն է թշնամին,որ GPS֊ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչների...
Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ այդ թվում Հայաստան
Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան։ Ին...
ԱՄՆ-ում անվանել են Կիևի «անկման» ամսաթիվը. Newsweek
ԱՄՆ երեք պաշտոնյաներ Newsweek-ին ասել են, թե ակնկալում են, որ մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը կգրավվի...