Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել թիվ 47 միջնակարգ դպրոցում
Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղի թիվ 47 դպրոցում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցի թիվ 67 հասցեում գտնվող Խաչիկ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Պարզվել է, որ այրվել է մարզադահլիճի մանրահատակը և մի քանի սպորտային ներքնակներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Գրպաններիս մեջ նաև սիգարետի մնացուկ եմ հավաքում․ Ավանի փոխթաղապետը՝ միջադեպի մասին
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանում է, թե որտեղից են ի...
Երևանում 20-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով ավտոմեքենայից դուրս է նետվել
Ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ հետաքննական բաժանմումքում, նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին ինքնասպանության կամ...
Սպանություն Գյումրի քաղաքում․ ինչ է կատարվել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողու...