
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիում․ կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Համլետ Հակոբյանի վարած Opel մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes Sprinter մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Մելքոնյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ժ. Մելքոնյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկկան կենտրոն, իսկ Հ. Հակոբյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Նարե Խ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաների առջևի անվահեծանները կոտրվել են։