ԵՄ-ն նախատեսում է սառեցնել Պուտինի և Լավրովի «ակտիվները»
ԵՄ-ն նախատեսում է սառեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի «ակտիվները», գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «Պուտինի ակտիվները» սառեցնելու Վաշինգտոնում հնչեցրած կոչերը, ասել էր, որ պետության ղեկավարը փող է պահում «Ռոսիա» բանկում, որն արդեն պատժամիջոցների տակ է։ Նա նաև նշել է, որ պատժամիջոցները ցավալի չեն Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության որևէ ներկայացուցչի համար։
Եվրամիությունը նախատեսում է սառեցնել Վլադիմիր Պուտինի և նրա արտգործնախարար Սերգեյ Լավրովի ակտիվները՝ ուրբաթ օրը հրապարակվող պատժամիջոցների փաթեթի շրջանակներում։
Միաժամանակ, ինչպես նշում է թերթը, չի նախատեսվում նրանց նկատմամբ ճանապարհորդական արգելքներ սահմանել, որոնք հաճախ ներառում են անձնական պատժամիջոցներ։
«Այս հարցը ղեկավարները քննարկել են հինգշաբթի ուշ երեկոյան, և նրանցից շատերը պաշտպանել են այս գաղափարը»,–գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը». Վոլոդին
ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանո...
Կլիչկոն մանրամասներ է հայտնել զոհվածների ու վիրավորների թվի մասին
Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, ա...
Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից
«Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից»: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:Հիշեցնցենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը նշե...