ՔՊ-ն մերժեց Անժելա Նալբանդյանի թեկնածությունը` ՀՌՀ անդամի պաշտոնում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի պաշտոնում Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությանը:

 

 Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը:

 

Հարցը դրվեց քվեարկության, սակայն ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարակեցին նրա թեկնածությանը:

Հիշեցնենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՌՀ անդամի 2 թափուր տեղերի համար առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի և բանաստեղծ Հակոբ Մովսեսի թեկնածությունները, որոնք երկուսն էլ ընտրվել էին միայն ՔՊ-ի ձայների արդյունքում:

Քաղաքականություն