Ինչպե՞ս են արձագանքում Թուրքիայի քաղաքական շրջանակները Ռուսաստանի ընդունած որոշմանը
Թուրքական լրատվամիջոցները և քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել Դոնբասի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին Ռուսաստանի ընդունած որոշումը։
Բացի Թուրքիայի նախագահից և ԱԳՆ-ից, ՌԴ-ի որոշմանն արձագանքել են նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները:
Մասնավորապես Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին նշել է, որ այս որոշմամբ Ռուսաստանն ավելի է սրել իրավիճակը: Ըստ նրա՝ Ռուսաստանը սրանով «կրակի վրա յուղ լցրեց»:
Արձագանքել է նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար» (ԺՀԿ-CHP) Քեմալ Քըլըչդարօլղուն: Նա, նշելով, որ պատերազմը ոչ մի օգուտ չի բերի տարածաշրջանին, ասել է.
«Այսօր ամբողջ աշխարհն է հետևում Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամին: Մենք չենք ցանկանում պատերազմ մեր տարածաշրջանում: Տարածաշրջանում պատերազմը մեծ վնաս է հասցնելու Թուրքիային»:
Իսկ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Բյուլենթ Թուրանն ասել է․
«Պետք է հարգանք ցուցաբերվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մեն...
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
Հայտնի է` երբ պատրաստ կլինի Բերձորը շրջանցող ճանապարհը
Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս։ Տեղեկությունն այ...